Ավստրիայի արտգործնախարար Սեբաստյան Քուրցը խորհուրդ է տվել Եվրամիությանը քայլել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներն աստիճանաբար չեղյալ համարելու ուղղությամբ:
Նա կարծիք է հայտնել, որ Մինսկի պայմանավորվածությունների հարցում Ռուսաստանի կատարած յուրաքանչյուր քայլին պետք է հաջորդի ԵՄ-ի կողմից պատժամիջոցների մի մասը չեղյալ համարելը:
Բացի դրանից, Ավստրիայի արտաքին քաղաքականության պատասխանատուն ընդգծել է, թե արդեն ժամանակն է, որ ԵՄ-ն Ռուսաստանին ընդառաջ քայլեր անի: Նրա խոսքերով, Եվրամիությունում արդեն բանավեճ է սկսվել այն թեմայով, որ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները ճիշտ ուղին չէ հարցը լուծելու համար:
Քուրցը նաև հույս է հայտնել, որ Ռուսաստանը ևս ընդառաջ քայլեր կանի ԵՄ-ին: