Քաղաքական Միջազգային 

Հռոմն առաջին անգամ կին քաղաքապետ կունենա

Առաջին անգամ Իտալիայի մայրաքաղաքի ղեկավար ընտրվել է կին: Այս մասին վկայում են exit poll-ի նախնական տվյալները: Խոսքը մասնավորապես վերաբերում է «5 աստղի շարժում» ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչ Վիրջինյա Ռաջիին:

Այսպիսով, Ռաջին ստացել է քվեարկությանը մասնակցած քաղաքացիների ձայներիի 64-68 տոկոսը և վստահորեն զբաղեցնում է առաջին հորիզոնականը: Պաշտոնական և վերջնական թվերը հրապարակվելու են ավելի ուշ, սակայն շատերը պնդում են, որ Ռաջին արդեն Հռոմի քաղաքապետ է:

Նույն շարքից