Գլխավոր Հասարակություն 

Ստորագրահավաք է սկսվել ընդդեմ Աթեշյանի հայաստանյան այցի

analitik.am

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսօր՝ հունիսի 20-ին, ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Արագած Ախոյանը, անդրադառնալով տեղեկությանը, որ Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը պատրաստվում է ժամանել Հայաստան, որպեսզի մասնակցի Հռոմի Ֆրանցիսկոս Պապի այցի շրջանակներում կայանալիք միջոցառումներին, նշեց, որ վերջինս իր ներկայությամբ ուղղակի պղծելու է այդ շատ լուրջ իրադարձությունը:

Ախոյանը հայտնեց, որ ստորագրահավաք է սկսել, որի նպատական է արգելել Աթեշյանի մուտքը Հայաստան և այդ ստոարագրահավաքին շատ կարճ ժամանակում արդեն մոտ 30 պատգամավոր է միացել. «Մենք պահանջում ենք, որպեսզի բոլոր միանան այս նախաձեռնությանը և թույլ չտան Աթեշյանին մուտք գործել Հայաստան, որովհետև այն ոչ միայն վնաս է մեր հայ ժողովրդին, այլ նաև անմիջապես հարվածի տակ է դնում եկեղեցուն, անհարմար դրության մեջ է դնում եկեղեցու ղեկավարությանը և կաթողիկոսին, ով չի կարող Աթեշյանին ասել՝ արի կամ մի արի: Եթե Աթեշյանն ինքնասիրություն ունի, չպետք է գա»,-ասաց պատգամավորը:

Նույն շարքից