Հասարակություն 

Գերմանիա տեղափոխված ապրիլյան ապտերազմում վիրավորված Արմանի բուժումը դադարեցվել է գումարի պատճառով

Այսօր՝ հունիսի 20-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ Գերմանիայում բուժվող ապրիլյան պատերազմի ժամանակ վիրավորված Արման Լազգիյանի հայրը՝ Միքայել Լազգիյանը հայտնեց, որ Եվրոպա տեղափոխվելուց հետո իր որդու առողջական վիճակը բավականին լավացել է, սակայն մեկ ամսվա բուժման համար փոխանցված գումարը սպառվել է և հիմա առանձնապես բուժում չի տարվում:

Միքայել Լազգիյանը նշեց, որ մի քանի օր առաջ է վերադարձել Գերմանիայից, դիմել է պատկան մարմիններին, սակայն մինչև հիմա որևէ արձագանք չկա:

Վիրավորված զինվորի հայրն ասաց, որ այս պահին 60 հազար եվրո է անհրաժեշտ, քանի որ Արմանը պետք է տեղափոխվի վերականգնողական կլինիկա, սակայն այդ գումարը չկա և ինքը դիմում է պետության օգնությանը:

Միքայել Լազգինանի խոսքերով, ինքը վիրավորված է պետությունից, որովհետև մինչև հիմա ինչ էլ որ արվել է, արվել է միայն ահատների շնորհիվ:

Նույն շարքից