Գլխավոր Քաղաքականություն 

Ցավոք, նման հակամարտությունները կողմերից մեկի ցանկությամբ չեն լուծվում. Մեկնարկել է Սարգսյան-Պուտին հանդիպումը

analitik.am

Սանկտ Պետերբուրգում Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումով սկսվել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի  նախագահների հանդիպումների շարքը, որոնք ուղղված են ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը: Այս մասին հայտնում է Life.ru-ը՝ հավելելով, որ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Պուտինին հակամարտության կարգավորման վրա ուշադրություն դարձնելու համար:

«Ղարաբաղի հարցով մեր դիրքորոշումը անփոփոխ է: Մենք ցանկանում ենք, որ հարցը կարգավորվի բացառապես խաղաղ ճանապարհով: Սակայն, ցավոք, նման հակամարտությունները կողմերից մեկի ցանկությամբ չեն լուծվում: Հիանալի կլինի, եթե մենք այսօր կարողանանք առաջ գնալ այն պայմանավորվածությունների հարցում, որոնք ձեռք են բերվել: Մասնավորապես խոսքը վերաբերում է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերն ուսումնասիրելու համար մեխանիզմների ներդրմանը »,-հայտարարել է Սարգսյանը:

 Պուտինը համաձայնել է քննարկել բոլոր այդ հարցերը:

Նույն շարքից