Գլխավոր Քաղաքականություն 

Ադրբեջանում ԵՄ ներկայացուցչության ղեկավարը՝ Սարգսյան-Պուտին-Ալիև հանդիպման մասին

analitik.am

Ադրբեջանի Եվրամիության ներկայացուցչության ղեկավար Մալենա Մարդը հայտարարել է, որ Սանկտ Պետերբուրգում Սարգսյան-Պուտին-Ալիև հանդիպումը դրական քայլ է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ:

«ԵՄ-ն աջակցում է այդ ուղղությամբ կատարվող բոլոր քայլերը: Եվրամիությունը հակամարտության խաղաղ կարգավորման կողմնակից է: Մենք աջակցում ենք այդ նպատակին ծառայող բոլոր ջանքերը, այդ թվում նաև այն, ինչ անում է ԵԱՀԿ ՄԽ-ն: Այս հանդիպումն իհարկե դրական քայլ է հակամարտության կարգավորման համար: Հակամարտության համապարփակ կարգավորման համար անհրաժեշտ է երկխոսություն կողմերի միջև»,-ասել է Մարդը:

Նույն շարքից