Գլխավոր Քաղաքականություն 

Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններն ինտեգրացիոն գործընթացներում զարգանում են ինտենսիվորեն. Պուտին

analitik.am

Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ինտոգրացիոն գործընթացների շրջանակներում երկու երկրների հարաբերությունները զարգանում են ինտենսիվ կերպով, ինչն ուրախալի է:

Նրա խոսքերով, հնարավորություն և անհրաժեշտություն կա քննարկելու, թե ինչ պետք է անեն կողմերը հետագայում. «Հիմա Հայաստանը գլխավորում է ՀԱՊԿ-ը, և աշնանը բարձր մակարդակով հանդիպում տեղի կունենա»,-ասել է նա:

Սարգսյանն իր հերթին հաստատել է նման հանդիպման հնարավորությունը:

Պուտինը նաև խոսել է Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրաշրջանառության մասին՝ գոհունակություն հայտնելով ցուցանիշներից և հույս հայտնելով, որ հետագայում ցուցանիշներն էլ ավելի կլավանան:

Նույն շարքից