Գլխավոր Քաղաքականություն 

Ալիևը Պետերբուրգում հայտարարել է, որ հայկական կողմը պետք է ուժերը դուրս բերի տարածաշրջանից

analitik.am

Ղարաբաղյան հակամարտության հարցում ստատուս-քվոն անընդունելի է, Հայաստանը պետք է զորքերը դուրս բերի տարածաշրջանից, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:

Նա նշել է, թե ադրբեջանական կողմը համաձայն է Ռուսաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների այն հայտարարության հետ, որ հակամարտության կարգավորման գործընթացն արդեն ձգձգվում է, իսկ իրավիճակը փոխելու համար պետք է փոխել ստատուս-քվոն և հայկական ուժերը դուրս բերել «ադրբեջանական տարածքներից», որտեղ դրանք գտնվում են արդեն 20 տարի:

Ալիևը նաև հույս է հայտնել, որ կհաջողվի կառուցողականա ընթացք տալ հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցություններին, որոնք գրեթե 2 տարի է չեն ընթանում:

Ադրբեջանի նախագահը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին հակամարտության կարգավորմանն ուղղված քայլեր անելու և կառուցողական դերակատարում ունենալու համար:

Նույն շարքից