Գլխավոր Քաղաքականություն 

Սարգսյանը հույս է հայտնել, որ սահմանին այլևս միջադեպեր չեն կրկնվի

analitik.am

Հայաստանի Հանրապետութան նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է որ դրական արդյունքի է սպասում Պետերբուրգում Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ հանդիպումից, որն ուղղված է ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը:

Սարգսյանը լրագրողների հետ զրույցի ժամանակ հույս է հայտնել, որ  սահմանին միջադեպեր այլևս չեն կրկնվի և կողմերը հնարավորություն կունենան շարունակել բանակցությունները՝ նպատակ ունենալով կարգավորել հակամարտությունը

Հայաստանի նախագահը նաև նշել է, թե վերջին տարիները ցույց են տալիս՝ որ բանակցային գործընթացը քիչ թե շատ հաջող կլինի, եթե կողմերը կատարեն պարտավորությունները: Խոսքը մասնավորապես վերաբերում է 1994 և 95 թվականներին ստորագրված հրադադարի ռեժիմի մասին փաստաթղթերին, ինչ մասին խոսել են նաև համանախագահները:

Նույն շարքից