Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման առաջին րոպեներին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ցանկություն է հայտնել խոսել անկման մասին, որը վերջին շրջանում կա երկու երկրների միջև առտրաշրջանառության հարցում:
«Խնդիրը, որի համար մենք հավաքվել ենք, հայտնի է»,-ասել է Պուտինը՝ նշելով, որ խոսքը անցյալից եկած Ղարաբաղի խնդրի մասին է: Այնուամենայնիվ նա ասել է, որ ցանկություն ունի պահն օգտագործել և խոսել նաև Ռուսաստանի և Ադրբեջանի միջև առտրաշրջանառության ոլորտում նկատվող անկման մասին:
Ալիևը, խոսելով վերոնշյալ թեմայի մասին, հույս է հայտնել, որ դա միայն ժամանակովր բնույթ է կրում՝ հավելելով, որ ադրբեջանական կողմը դրա համար ուղիներ է փնտրում: