Հասարակություն Միջազգային 

Կիեւը վերսկսել է Դոնեցկի բնակավայրերի հրետակոծությունը

analitik.am

Ինչպես տեղեկացնում է «Երրորդ համաշխարհային պատերազմ» պորտալը Կիեւը վերսկսել է Դոնեցկի ժողովրդական հանրապետության բնակավայրերի հրետակոծությունը:

Այդ մասին հայտնել է Դոնեցկի զինված ուժերի հրամանատարի տեղակալ Էդուարդ Բասուրինը, նշելով, որ գիշերվա ընթացքում վերսկսված հրետակոծության հետեւանքով զոհվել են երեխաներ:

Առանձնապես տուժել են Դոնեցկի ու Գորլովկա բնակավայրերի բնակիչները, ինչի հետեւանքով գրանցվել են զոհեր, այդ թվում՝ երեք երեխա: Սպանվել են երեքամյա ու մեկամյա երկու տղաներ ու  12-ամյա աղջիկ:

 

Ուկրաինական ուժայինները Գորլովկայի հրետակոծությունն իրականացրել են հրթիռային ու ծանր հրետանային համակարգերով: Բնակավայրը հրետակոծվում է Սվերդլովսկի ու Դերժինսկի ուղղություններից: Աշխարհազորայինների պատասխան գործողությունների արդյունքում վնասազերծվել է հակառակորդի  զրահատեխնիկան ու հրետանային համակարգը:

 

 

Նույն շարքից