Հասարակություն 

Քրիստինեն պնդել է, որ ամուսինը հարցազրույցից հետո տանը չի եղել մինչ օրս. «ՀԺ»

«Հայկակական ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի նախկին աշխատակից Արմեն Իսրայելյանը, որն անցյալ շաբաթ Հժ-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ պատգամավորը խլել է իր բիզնեսները և առևանզել իրեն, փոշմանել է ու հերքում Է ինքն իրեն։

Իսրայելյանի կինը երեկ մեր թղթակցին ասել Է, թե ամուսինը քաղաքում չէ, նա հարցազրույցից հետո հոգեկան ծանր վիճակում է եղել և քաղաքից բացակայել և հարցին ի՞նչ է եղել, որ նյարդերը լավ չեն, նա պատասխանեց. «Չեմ իմանում, էդ սթրեսները քիչ բան չէին»։ Քրիստինեն պնդեց, որ ամուսինը հարցազրույցից հետո տանը չի եղել մինչ օրս։ Հիշեցնենք, Իսրայելյանը Հժ-ի միջոցով դիմել էր նաև ՀՔ-ին, գլխավոր դատախազությանն ու Սերժ Սարգսյանին» ։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից