Հասարակություն 

Հայաստանում տաքսիներից օգտվողների թիվն անշեղորեն նվազում է. «168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է. «Հայաստանում տաքսիների ծառայություններից օգտվող ուղևորների թիվը վերջին տարիներին անշեղորեն նվազում է։ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով ուղևորահոսքի պիկը եղել է 2010 թվականին, երբ տաքսիները տեղափոխել են ավելի քան 18 մլն մարդ։ Հաջորդ տարիներին այդ թիվը կայուն կերպով նվազել է. 2014 թվականին հասել է 12.7 միլիոնի, իսկ 2015-ին 10.3 միլիոնի։ Նվազման միտումը, ի դեպ, շարունակվում է նաև այս տարվա առաջին ամիսներին։ Թե ինչու է նվազում տաքսուց օգտվողների թիվը, այլ հարց է։ Փաստն այն է, որ շուկան գնալով փոքրանում է։ Մյուս կողմից շուկայի խաղացողների (տաքսի ծառայությունների և անհատ վարորդների) թիվն է մեծացել։ Թեժ մրցակցության այս պայմաններում շուկա է մտնում նոր հզոր խաղացող Yandex-Taxi օնլայն տաքսի ծառայությունը։ Ու այստեղ նյարդերը տեղի են տալիս։ Ոչ ոք չի ցանկանում փոքրացած տորթից մի կտոր զիջել լրացուցիչ «ուտող բերանի»»:

Նույն շարքից