Հասարակություն 

Բաժնի պետի որդին փորձել է փախուստի դիմել բանտից. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունում տեսչական հսկողության բաժնի պետի պաշտոնը զբաղեցնող Արսեն Դանիելյանի որդին դատապարտվեց երկու տարի ազատազրկման:

«Ժողովուրդ»-ը անդրադարձել էր «Նուբարաշեն» ՔԿՀ-ի դատապարտյալ Սպարտակ Դանիելյանի կողմից մի շարք քաղաքացիների գույքը հափշտակելու մեղադրանքով գործի քննությանը: Սակայն, ինչպես հայտնի է, խարդախությունից բացի՝ Ս. Դանիելյանին մեղադրանք էր առաջադրվել նաև 2016թ. ապրիլի 5-ին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի՝ կալանավորներին պահելու համար նախատեսված խցից փախուստի դիմելու համար: Քրգործը մայիսի 11-ին ուղարկվել էր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: Հունիսի 13-ին հրապարակված դատավճռով Ս. Դանիելյանը փախուստի համար դատապարտվել է 2 տարի ժամկետով ազատազրկման»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից