Հասարակություն 

Մինսկյան համաձայնագրերից շահում է միայն Ուկրաինան

 

Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը երկրի հարավ-արեւելքում հաստատված խաղաղությունից շահել է ոչ թե Ռուսաստանն, այլ՝ Ուկրաինան:

 

Ինչպես հայտնում են արեւմտյան փորձագետները, Ռազմական գործողությունների հետեւանքով արժեզրկվել է ուկրաինական գրիվնան, աճել ռազմական ծախսերն, ինչի հետեւանքով կրճատվել են արտասահմանյան ներդրումները, երկրի բնակչությունը հայտնվել է աղքատության եզրին, զգալի ծավալ է ստացել գործազրկությունն ու արտագաղթը:

 

Ուեսլի համալսարանի քաղաքագիտության ամբիոնի վարիչ Շոն Քեյի կարծիքով խաղաղության հաստատումը շահեկան է Ուկրաինայի համար:

 

Նրա խոսքերով, ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային  զենք մատակարարելու ու ռազմական գործողությունների շարունակվելու պարագայում Ուկրաինան կզրկվի Միջազգային վալյուտային բանկի ֆինանսական հատկացումներից, որոնք խիստ անհրաժեշտ են ճգնաժամում գտնվող երկրի համար: 45 միլիոն բնակիչ ունեցող Ուկրաինայի պահուստային ֆոնդը ներկայումս կազմում է ընդամենը 6 միլիարդ դոլար:

 

Նույն շարքից