Քաղաքական Միջազգային 

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը մեղադրում է Ռուսաստանին

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Մոսկվան  հավատարիմ չէ այն հիմնական սկզբունքներին, որոնք կան Ռուսաստանի և դաշինքի համագործակցության հարցում: Այս մասին նա հայտարարել է Sueddeutsche Zeitung-ի հետ հարցազրույցի ժամանակ:

Թերթի հետ զրույցում Ստոլտենբերգը նշել է, որ Ռուսաստանը պարտավորություններ ունի ռազմական ներկայությունների մասով, սակայն չի կատարում այդ դրանք:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հավելել է, որ Ռուսաստանը խախտումներ է թույլ տվել նաև Ուկրաինայի և Վրաստանի մասով՝ խաթարելով այդ երկրների տարածքային ամբողջականությունը:

Նույն շարքից