Հայտնի միլիարդատեր Ջորջ Սորոսը կարծում է, որ այն ընթացքում, երբ Եվրամիությունը փլուզվում է, Ռուսաստանն ավելի է ուժեղանում՝ վերածվելով սուպեր գերտերության: Այս մասին փոխանցում է Reuters-ը: Նա հիմա տեղի ունեցող զարգացումները համեմատում է նախորդ դարի 90-ականներին տեղի ունեցող իրադարձությունների հետ, երբ Խորհրդային Միության փլուզումից հետո տեղի էր ունենում հակառակ գործընթացը:
Սորոսի կարծիքով, այսօր Եվրամիության ճակատագիրը մեծապես կախված է Ուկրաինայից, որին օգնելու պարտավորությունը հենց ԵՄ-ն է ստանձնել: