Օմսկի 31-ամյա բնակիչը ալկոհոլային խմիչք օգտագործելուց հետո սկսել է իր ծանոթ կնոջը խանդել և միայն հրաշքով վերջինիս այնաշխարհ չի ուղարկել էլեկտրական սղոցի օգնությամբ:
Միջադեպը տեղի է ունեցել հունիսի 16-ին, անտառում, երբ 4 ծանոթներով որոշել են մի քիչ հանգստանալ ծանր աշխատանքային օրվա ավարտին:
Մի քանի հարված հասցնելով իր ծանոթին՝ անսթափ վիճակում գտնվող տղամադրը միացրել է էլեկտրական սղոցը և հարձակվել վերջնիս վրա: Ապա ծածկռտուքին միջամտել է ներկաներից մեկը՝ խլելով սղոցը: Ավելի ուշ հենց հարձակվողն էլ շտապ օգնություն է կանչել տուժողի համար:
Հարուցվել է քրեական գործ սպանության փորձի համար: Հարձակվողը կալանավորվել է: