Հասարակություն 

Բրիտանուհին բազմոցը վաճառելու համար սխալմամբ հրապարակել է իր մերկ կրծքի լուսանկարը

Մեծ Բրիտանիայի բնակչուհի Ջեսիկա Օ Բրայենը սխալմամբ Facebook-ում հրապարակել է իր մերկ կրծքի նկարը, այս մասին գրում է The Sun-ը:

Ջեսիկան մի քանի հրապարակումներ է արել՝ ցանկանալով վաճառել իր բազմոց: Հրապարակումներ անելիս նա տեղադրել է նաև տարբեր անկյուններից նկարած բազմոցը: Այդ ընթացքում 25-ամյա գեղեցկուհին չի նկատել, թե ինչպես է հրապարակում նաև իր մերկ կրծքի լուսանկարը:

Կարճ ժամանակ անց սոցկայքը հեռացրել է լուսանկարը, սակայն որոշ օգտատերեր հասցրել են այն «գողանալ»:

Նույն շարքից