Ամերիկացի ռեփեր, պրոդյուսեր Քանի Ուեսթը օգնել է փողոցում իր ուշադրությունը գրաված երաժշտին ձայնագրել սեփական ալբոմը, փոխանցում է NME-ը:
Հայտնվում է, որ Ուեսթը հոգացել է բոլոր ծախսերը, ալբոմնը արդեն պատրաստ է, այն կրում է Cocaine Ferrari անվանում, սակայն թե երբ կներկայացվի հանրության դատին, հայտնի չէ:
Հավելենք, որ Քիմ Քարդաշյանի ամուսինը Քեմերոն Գրեյին նկատել էր 2015 թվականի փետրվարին House Of Blues-ի մոտ և հենց այն ժամանակ էլ որոշել էր օգնել երիտասարդին: