Ինչպես տեղեկացնում է «Երրորդ համաշխարհային պատերազմ» պորտալը, ազգայնական ու նեոֆաշիստ, Ռադայի տխրահռչակ պատգամավոր Դմիտրի Յարոշը հայտարարել է, որ նախապես տեղեկացնում է, որ «Աջ սեկտորն» ու մյուս կամավորական զորաջոկատները չեն ճանաչում մինսկյան հրադադարն ու շարունակելու են ռազմական գործողությունները:
Այդ մասին նա հայտնել է «Աջ սեկտորի» խորհրդակցության ընթացքում, որի ժամանակ որոշում է ընդունվել ուկրաինական կամավորական բանակի ստեղծման մասին:
Նա նշել է, որ ստեղծված բանակում կընդգրկվեն մի շարք կամավորական զորաջոկատներ, որոնք կշարունակեն պայքարը Ուկրաինայի տերիտորյալ ամբողջականությունը վերականգնելու համար:
Նրա խոսքերով նոր կազմավորված կամավորական բանակը ինքնուրույն համակարգ է հանդիսանալու ու գործելու է ուկրաինական զինված ուժերից անկախ:
Խորհրդակցությունում քննարկվել են ապագա բանակի ստրատեգիական ու օպերատիվ գործողությունների ծրագրերը, ռազմաճակատի իրադրությունն ու օպերատիվ շտաբի կազմավորման հարցերը: