Հասարակություն Միջազգային 

Բուլղարիայի պատգամավորները կբարձրացնեն Ղրիմը Ռուսաստանի մաս ճանաչելու հարցը

analitik.am

 

 

 

Ինչպես տեղեկացնում է Ռիա Նովոստի գործակալությունը, Բուլղարական  «Ատական» կուսակցության պատգամավորները երկրի խորհրդարանում կբարձրացնեն Ղրիմը Ռուսաստանի մաս ճանաչելու հարցը:

 

Համապատասխան հայտարարություն է արել խորհրդարանականների խմբի ղեկավար Վոլեն Սիդերովը:

«Մենք սեփական աչքերով ենք տեսնում, որ Ղրիմում կյանքը նորմալ է ընթանում, որ մարդիկ լիարժեք կյանքով են ապրում, որ Ղրիմում ոչ մի լարվածություն չկա: Մենք ցանկանում են կտրուկ հայտարարել, որ «Ատական» Բուլղարիայում ճանաչում է հանրաքվեն, և Ղրիմը Ռուսաստանի կազմում է»-ասել է նա:

 

Ավելի վաղ Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին հայտարարել էր, որ Ղրիմի բնակիչները ինքնակամ են որոշել միավորվել Ռուսաստանի հետ:

 

 

 

Նույն շարքից