Գլխավոր Քաղաքականություն 

Պետերբուրգի հանդիպման ձևաչափով հանդիպումներ էլի են լինելու

analitik.am

Այսօր՝ հունիսի 21-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան Ֆրանսուա Շարպանտիեն նշեց, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն արդեն իսկ լավ նշան է՝ հավելելով, որ Պետերբուրգում տեղի ունեցած հանդիպման ձևաչափով հանդիպումների էլի են լինելու:

Շարպանտիեն հիշեցրեց, որ սա արդեն երկրորդ հանդիպումն էր վերջին մեկ ամսվա ընթացքում, իսկ այդ հանդիպումների ընթացքում վստահության միջոցների հաստատման շուրջ քննարկումները լավ նշան են. «Առանց երկխոսության չի կարող լինել քաղաքական լուծում»:

Խոսելով հայկական կողմի այն առաջարկի մասին, որ անհրաժետ է հայ-ադրբեջանական սահմանին մեծանիզմներ ներդնել, որոնք թույլ կտան հետաքննել հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը՝ ֆրանսիացի դիվանագետն ասաց, որ  դա առանցքային նշանակություն ունեցող հարց է, այն կնպաստի վստահության մթնոլորտի ստեղծմանը, իսկ առանց այդ վստահության խաղաղությունը կայուն չի լինի:

 Շարպանտիեն նաև հայտնեց, որ  ԵԱՀԿ շրջանակներում ակտիվ աշխատանքներ են տարվում այդ հարցում:

Նույն շարքից