Գլխավոր Հասարակություն 

Գերմանական դատարանը մերժել Էրդողանի հայցը

analitik.am

Գերմանական դատարանը չի բավարարել երկրի խոշորագույն հրատարակչություններից մեկի՝ Axel Springer-ի ղեկավար Մաթիաս Դեփֆների դեմ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայցը, այս մասին հայտնում է Ռոյթեր գործակալությունը:

Ավելի վաղ գերմանական լրատվամիջոցները հայտնել էին, որ Էրդողանը դատի է տվել հրատարակչության ղեկավարին, քանի որ վերջինս Welt am Sonntag  թերթին ուղարկված բաց նամակում նշել է, թե իրեն շատ է դուր եկել Էրդողանի մասին  Յան Բեմերմանի վիրավորական բանաստեղծություն և ինքը լիովին համաձայն է այնտեղ տեղ գտած ձևակերպումների հետ:

Հավելենք, որ հարցին այն ժամանակ միջամտել էր նաև Գերմանայի կանցլեր Անգելա Մերկելը:

Նույն շարքից