Ադրբեջանի հիվանդանոցում էլեկտրաէներգիայի անջատման պատճառով նորածիններ են մահացել: Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Նշվում է, որ մահացած նորածիններտ լույս աշխարհ եկած եռյակի երկու անդամներն են, իսկ երրորդի վիճակը ծանր է:
Երեխաները միացված են եղել արհեստական շնչառության սարքին, որն անջատվել է հոսանքն անջատվելու արդյունքում:
Երեխաները մահացել են թթվածնային անբավարարվածությունից: