Հասարակություն 

Ադրբեջանցի լրագրողուհուն նոր մեղադրանքներ է առաջադրվել

Ադրբեջանում նոր մեղադրանքներ են ներկայացվել ««Ազատություն» ռադիոկայանի ոչ հաստիքային թղթակից Խադիջա Իսմայիլովային: Այս մասին հայտնում է «Ազատության» ռուսալեզու ծառայությունը:

 

Ըստ Իսմայիլովաի փաստաբան Ֆարիզ Նամազլիի՝ Իսմայիլովային այժմ մեղադրում են հափշտակումների, ծառայողական լիազորությունները գերազանցելու, ապօրինի ձեռնարկատիրության և հարկերից խուսափելու համար: Նրան մինչև 12 տարվա ազատազրկում է սպառնում: Հայտնի լրագրողուհին հերքում է բոլոր մեղադրանքները:

 

Ադրբեջանի իշխանություններին մերկացնող անդրադարձներով հայտնի Իսմայիլովան ձերբակալվել էր դեկտեմբերին՝ իր գործընկերներից մեկին ինքնասպանության հասցնելու մեղադրանքով:

 

 Amnesty İnternational իրավապաշտպան կազմակերպությունը Իսմայիլովային  ««խղճի կալանավոր» է հռչակել, արևմտյան տարբեր կառույցներ ու պաշտոնայներ քննադատության են ենթարկել Ադրբեջանի իշխանությունների այս քայլը:

 

Նույն շարքից