Հասարակություն 

Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 56ա շենքի մոտ կայանված «Opel Vectra» ավտոմեքենայի մեջ օձ է հայտնաբերվել

Հունիսի 21-ին, ժամը 11.48-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 56ա շենքի մոտակայքում կայանված "Opel Vectra" մակնիշի ավտոմեքենայի մեջ օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները հայտնաբերել են լորտու տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

Նույն շարքից