Հասարակություն Միջազգային 

Եմենում իսլամականներից ազատագրվել է Ալ-Բեյդա պրովինցիան

analitik.am

Ինչպես տեղեկացնում է «Երրորդ համաշխարհային պատերազմ» պորտալը, Եմենում «Անսարուլահ» շարժման » «Ալ-Հուս» խմբավորման շիա ցեղերի զորաջոկատները ազատագրել են «Ալ-Քաիդայի» ահաբեկիչների վերահսկողության տակ գտնվող կենտրոնական Ալ-Բեյդա պրովինցիան:

 

Ավելի վաղ, շիա հուսիթները հեղաշրջում էին իրականացրել Եմենում ու ցրել խորհրդարանը, ինչից հետո երկրում ձեւավորվել էր ժամանակավոր կառավարման խորհուրդ, որն ընտրություններից հետո ձեւավորելու է խորհրդարանը:

 

Նրանք ժողովրդին կոչ ե արել պայքարել «Ալ-Քաիդայի» ու ամերիկյան ազդեցության դեմ, ինչի շնորհիվ ապահովել են բնակչության զգալի հատվածի օժանդակությունը:

 

ԱՄՆ-ը անակընկալի գալով, ստիպված է եղել Եմենից Էվակուացնել ամերիկյան դեսապանատունը:

Ամերիկյան կողմը հայտարարել է, որ ապստամբները խոչընդոտում են ահաբեկիչների դեմ պայքարը, սակայն, իրականում Եմեն շիաներն իսլամականներից ազատագրում են երկրի շրջանները:

 

 

Նույն շարքից