Քաղաքական Միջազգային 

ԵՄ ներկայացուցիչները որոշել են երկրաձգել հակառուսական պատժամիջոցները

Եվրամիության անդամ երկրների ներկայացուցիչները պայմանավորվել են երկարաձգել Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Որոշումը կայացվել է, քանի որ Եվրամիության պաշտոնյաների կարծիքով, Մոսկվան շարունակում է ապակայունացնել Ուկրաինայի իրավիճակը և չի կատարում Մինսկի պայմանավորվածությունները:

Հիմա որոշումը պետք է հաստատվի նաև ԵՄ նախարարների խորհրդի կողմից:

Հավելենք, որ կոնկրետ ժամկետների մասին որևէ բան չի հայտնվում:

Նույն շարքից