Հնդկաստանում ավելի քան 1,6 հազար հղի կին մասնակցել է յոգայի խմբակային սեանսի՝ գերազանցելով նախորդ ռեկորդը, որը սահմանվել էր չինուհիների կողմից: Այս մասին հայտնել է Գուջարաթ նահանգի գլխավոր նախարարը:
Հնդկացիները պատրաստվում են արդյունքը պաշտոնապես գրանցել Գինեսի ռեկորդների գրքում: Միջոցառումը նվիրված է եղել յոգայի միջազգային օրվանը, որը նշվում է այսօր՝ հունիսի 21-ի:
Հավելենք, որ չինուհիների կողմից սահմանված ռեկորդին մասնակցել էր 900 կին: