Գլխավոր Հասարակություն 

Սուրիկ Խաչատրյանն արձակուրդից չի վերադարձել. «ՀԺ»

analitik.am

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն արձակուրդից չի վերադարձել: Մարզպետի ընդունարանից հայտնեցին, որ Խաչատրյանը երեկ աշխատանքի չի եկել: Թե ինչո՞ւ դժվարացան ասել:

«Բուժվում եմ». աշխատանքի չգնալու պատճառը մեզ հետ զրույցում հայտնեց Սուրիկ Խաչատրյանը՝ հրաժարվելով պատասխանել այլ հարցերի: ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Գոհար Պողոսյանից հետաքրքրվեցինք՝ հնարավո՞ր է Սուրիկ Խաչատրյանը չվերադառնա արձակուրդից: «Սուրիկ Խաչատրյանը գտնվում է բուժման մեջ»,-մեր հարցին «պատասխանեց» Պողոսյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից