Հասարակություն Միջազգային 

Սիրիայի հարավում գրոհայինների հարձակումը ղեկավարվել է Իսրայելի տարածքից

analitik.am

 

Ինչպես տեղեկացնում է ANNA.NEWS գործակալությունը, Սիրիայի հարավում կորցրած դիրքերը վերագրավելու նպատակով Ան-Նուսրա խմբավորման հրամանատարությունը ձեռնամուխ է եղել նոր օպերատիվ շտաբի ստեղծման գործընթացին:

 

Դամասկոսի պրովինցիայի հարավ-արեւմուտքում շարունակվել են մարտերը գրոհայինների ու կառավարական ուժերի միջեւ, որտեղ սիրիական զինուժը գրանցել է զգալի առաջխաղացում:

Ռազմական աղբյուրների տեղեկությամբ, Սիրիայի հարավում գտնվող Քաֆր-Շամս քաղաքն ու շրջակա ստրատեգիական բարձունքները ամբողջությամբ ազատագրվել են, իսկ հարավային ուղղությամբ մարտերը դեռեւս շարունակվում են:

 

Տեղի լրատվամիջոցները հրապարակել են տեսաժապավեն, որում սիրիական բանակի գեներալ Ռատում ալ-Հազարին հայտնել է, որ Երկրի հարավային շրջանների նկատմամբ հարձակման հրամանը գրոհայինները ստացել են Իսրայելում տեղակայված գլխավոր շտաբից: Ռազմական գործողություններում ներգրավվել են ավելի քան 10 հազար գրոհայիններ ու վարձկաններ, մեծ թվով զրահատեխնիկա ու հրետանային համակարգեր:

Նույն շարքից