Գլխավոր Քաղաքականություն 

Տարօրինակը Հովիկ Աբրահամյանի որդու այդ ցուցակում հայտնվելն է. «Հրապարակ»

analitik.am

«Հրապարակ» թերթը գրում է. «2017-ի ԱԺ ընտրությունների տարածքների վերաբաշխումն սկսված է։ Արարատի մարզում կարծես վճռված է, թե ՀՀԿ-ից ովքեր են լինելու տարածքային ցուցակներում։

Մեր աղբյուրները հայտնում են, որ ռեյտինգային պայքարի մեջ կմտնեն Հովիկ Աբրահամյանի որդի Արգամը՝ Արտաշատի քաղաքապետը։ «Ավշար» գինու-կոնյակի գործարանի սեփականատեր, նախկինում ՀՅԴ-ին, այժմ ՀՀԿ-ին հարող Արայիկ Գրիգորյանն ու Մուրադ Մուրադյանը, որոնք համապատասխանաբար կդառնան Արտաշատի, Արարատի և Մասիսի շրջանների հիմնական ձայն բերողները»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից