Հասարակություն Միջազգային 

Հորվաթ վարձկանները մարտնչում են ուկրաինական զորամիավորումների շարքերում

analitik.am

Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը, Ուկրիանական զորամիավորումներում մարտնչում են Հորվաթիայի քաղաքացիներ:

Այդ մասին հայտնել է Հորվաթիայի արտգորխնախարար Վեսնա Լուսիչը, նշելով, որ Ուկրաինա մեկնած հորվաթ զինվորականներն առնչություն չունեն ազգայնական կամավորական ջոկատների հետ ու մարտնչում են կանոնավոր զինված ուժերում:

 

Նրա խոսքերով, Ուկրաինայում մարտնչող հայրենակիցների գործողությունները վերահսկվում է երկրի հետախուզական գործակալության կողմից, որոնց տվյալներով հորվաթները համալրել են միայն ուկրաինական կանոնավոր զորամիավորումների շարքերը ու առնչություն չունեն տարբեր ազգայնական գումարտակների հետ:

 

Ավելի վաղ, հորվաթական լրատվամիջոցները տեղեկացրել էին, որ Ուկրաինայի արեւելքում բալկանյան երկրների ավելի քան 200 զինծառայողներ անմիջականորեն մասնակցում են ռազմական գործողություններին, իսկ նրանց մի մասն անդամագրվել է ազգայնական «Ազով» ու մի շարք այլ կամավորական գումարտակներին:

 

Նույն շարքից