Գլխավոր Հասարակություն 

Հռոմի Պապի համար հատուկ նվեր է պատրաստվել. «Հրապարակ»

analitik.am

«Հրապարակ» թերթը գրում է. «Հռոմի պապի այցելությունը մեծապես ոգևորել է ոչ միայն հայաստանյան քաղաքական և հոգևոր դասին, այլ նաև մտավորականներին: Քանդակագործ Ֆերդինանտ Առաքելյանը Պապի այցի առիթով հատուկ նվեր է պատրաստել նրա համար:

Դա մի մեծածավալ արձան է, որ մեր ժողովրդի անունից նվիրելու է Ֆրանցիսկոս պապին:

Քանդակի վրա Առաքելյանն աշխատել է շուրջ երկու ամիս՝ գիշեր-ցերեկ:

Դա արձանախումբ է, որտեղ կա 170 ֆիգուր: Կենտրոնում կենաց ծառն է՝ որպես կյանքի շարունակության խորհրդանիշ: Քանդակի աջ կողմում Ամենայն հայոց կաթողիկոսն է, ձախ կողմում՝ Հռոմի պապը, որի կողքին կանգնած է ռուս ուղղափառ եկեղեցու առաջնորդ Կիրիլ Առաջինը՝ իր համախոհներով, նրանց կողքին են մուսուլման աշխարհի հոգևորականները: Վեհափառի կողմից կանգնած են հրեա հոգևոր առաջնորդները, հետո՝ նաև բուդդայականները: Քանդակը կոչվում է «Լռության րոպե»»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից