Հասարակություն 

Թուրքիայում ԻՊ-ն ահաբեկչություն էր պլանավորել տրանսվիստիտների շքերթի ժամանակ

Թուրքիայի ոստիկանություն երեք մարդու է ձերբակալել, որոնք ենթադրաբար ԻՊ-ի անդամներ են և ահաբեկչություն պետք է իրականացնեին հունիսի 19-ին Ստամբուլում տեղի ունենալիք տրանսվիստիտների շքերթի ժամանակ:

Daily Star-ը հայտնում է, որ թուրքական ոստիկանությունը որոշել էր անվտանգության միջոցներն ուժեղացնել այն բանից հետո, երբ ահաբեկչություն իրականացվեց ամերիկյան Pulse գեյ-ակումբում:

Նշվում է, որ ձերբակալվածները զինված են եղել դանակներով, իսկ ահաբեկչության պահին պետք է կրեին նաև մահապարտի գոտիներ: Նրանցից 2-ը դաղստանցի են:

Հավելենք, որ վերոնշյալ շքերթն այդպես էլ, ինչպես պլանավորվել էր, չանցկացվեց, քանի որ դրան խանգարեց ոստիկանությունը:

Նույն շարքից