Գլխավոր Հասարակություն 

Գերմանիայի արտգործնախարարը շնորհակալություն է հայտնել նաև հայերին

analitik.am

Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերը  Երկրորդ աշխարհամարտի մեկնարկի 75-րդ ամյակին նվիրված հոդվածում շնորհակալություն է հայտնել Խորհրդային Միության ժողովուրդներին գերմանացիներին հաշտության ձեռք մեկնելու համար:

Նա նշել է, որ գերմանացիներն անսահման շնորհակալ են Միության ժողովուրդներին, ովքեր գերմանական ժողովրդի կողմից իրականացված վայրագություններից և հանցագործություններից հետո հաշտության ձեռք մեկնեցին, ինչպես նաև այն բանի համար, որ տեղի ունեցածը թույլ տվեց կողմերին միավորվել և հաստատել գործընկերային և նույնիսկ բարեկամական հարաբերություններ:

Շթայնմայերի խոսքերով, ԽՍՀՄ-ի մեծ կորուստները չեն մոռացվել ինչպես նախկին Միության երկրներում, այնպես էլ՝ հենց Գերմանիայում:

Գերմանիայի արտգործնախարարը նաև նշել է, որ միայն Երկրորդ աշխարհամարտի դեպքերի մասին մտորելով  հնարավոր կլինի պահպանել կայուն աշխարհակարգը, որը կա Եվրոպայում:

Նույն շարքից