Գլխավոր Քաղաքականություն 

Ինչ նպատակ էր հետապնդում Սարգսյան-Ալիև հանդիպմանը մասնակցող Պուտինը՝ ըստ Մեթյու Բրայզայի

analitik.am

Սանկտ Պետերբուրգում ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված Հայաստանի, Ռուսաստանիի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը դրական փաստ է: Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ, Հարավային Կովկասում ԱՄՆ պետաքարտուղարի նախկին օգնական Մեթյու Բրայզան, գրում է ՌԻԱ Նովոստին:

«Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած գագաթաժողովը լավ հոգեբանական մթնոլորտ ստեղծեց քաղաքական գործընթացը շարունակելու համար: Հանդիպումից հետո հակամարտության կարգավորման հարցում գլոբալ փոփոխություններ և բեկում չէր սպասվում: Հանդիպումը ամրապնդեց Վիեննայում ձեռք բերված արդյունքները: Որոշում կայացվեց ԵԱՀԿ դիտորդների թիվն ավելացնելու մասին: Ընդհանուր առմամբ, հանդիպան փաստն արդեն իսկ դրական է»,-ասել է Բրայզան:

Ամերկացին նաև կարծիք է հայտնել, որ Պուտինն իր մասնակցությամբ ցանկություն ուներ խաղաղարարի իմիջ ձեռք բերել, ինչն իր ազդեցություն կունենա ԵՄ-ի կողմից կիրառվող հակառուսական պատժամիջոցները չեղյալ համարելու վրա. «Պուտինի մասնակցությունը կարելի է դրական համարել, քանի որ ի վերջո հանդիպումը տեղի էր ունենում ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում»,-հավելել է ԱՄՆ պետքարտուղարի նախկին օգնականը:

Նույն շարքից