Կանադայի ոստիկանությունը հայտարարել է, որ Սուրբ Վալենտինի օրը Գալիֆակսում զանգվածային փոխհրաձգություն է կանխել, գրում է Reuters-ը:
Իրավապահ մարմինների տվյալներով՝ հանցագործությունը նախապատրաստել է առնվազն 2 մարդ՝ Նոր Շոտլանդիայից 19-ամյա մի երիտասարդ և ԱՄՆ Իլինոիս նագանգից 23-ամյա կին:
Ինչպես հայտնի է դարձել ոստիկանությանը, զինված անձինք մտադիր էին փետրվարի 14-ին ուղևորվել հանրային վայր և կրակահերթ բացել մարդկանց ուղղությամբ, ապա՝ ինքնասպան լինել:
Ոստիկանությունը գտնում է, որ հնարավոր է ևս երկու՝ 17 և 20 տարեկան անձինք ներգրավված լինեն կանխված ահաբեկչության կազմակերպման գործում:
19-ամյա երիտասարդին մահացած են գտել փետրվարի 13-ի առավոտյան, իսկ 23-ամյա կնոջը ձերբակալել են Գալիֆակսի օդանավակայանում:
Թե ինչպես է ոստիկանությանն այդ ամենը հայտնի դարձել, չի նշվում: