Գլխավոր Քաղաքականություն 

Միայն մշտական և անկեղծ երկխոսության միջոցով է հնարավոր հասնել հակամարտության կարգավորմանը. դեսպան

analitik.am

Ֆրանսիան՝ որպես ԵԱՀԿ Միսնկի խմբում համանախագահող երկիր, արդեն պատրաստակամություն է հայտնել կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպում: Այս մասին հայտարարել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Օրելիա Բուշեն:

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, լինելով հակամարտության կողմերի միջև միջնորդ, շարունակում են կատարել իրենց պարտավորությունները և ջանքեր են գործադրում վստահության ամրապնդման ու համապարփակ խաղաղություն հաստատելու համար: Ֆրանսիան՝ որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկիր, արդեն հայտարարել է, որ պատրաստ է հանդիպում կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների մասնակցությամբ»,-ասել է դիվանագետը:

Բուշեն նաև ողջունել է Սանկտ Պետերբուրգի հանդիպման արդյունքները՝ հավելելով, որ միայն մշտական և անկեղծ երկխոսության միջոցով է հնարավոր հասնել հակամարտության կարգավորմանը:

Նույն շարքից