Գլխավոր Հասարակություն 

Որ փողոցներն են փակվելու Հռոմի Պապի այցի կապակցությամբ

analitik.am

Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի Հայաստանի Հանրապետություն կատարվելիք այցի շրջանակներում դադարեցվելու է տրանսպորտային երթևեկությունը մայրաքաղաքի ներքոհիշյալ ճանապարհահատվածներում.

24.06.2016թ.

ժամը 1700-1800 Փարաքար համայնք – Թաիրով համայնք – Ծովակալ Իսակովի պողոտա – «Հաղթանակ» կամուրջ – Մ.Մաշտոցի պողոտա – Ֆրանսիայի հրապարակ – Մ.Բաղրամյան պողոտա – ՀՀ Նախագահի նստավայր։

ժամը 1800-2300 Հանրապետության հրապարակի մուտքերը.

  • Ամիրյան փողոցից՝ Ամիրյան-Զաքիյան փողոցների խաչմերուկից,
  • Տիգրան Մեծի պողոտայից՝ Մելիք Ադամյան փողոց – Տ.Մեծի պողոտա խաչմերուկից,
  • Նալբանդյան փողոցից՝ Մելիք Ադամյան փողոց – Նալբանդյան փողոց խաչմերուկից,
  • Աբովյան փողոցից՝ Բուզանդի – Աբովյան փողոցների խաչմերուկից,
  • Վ.Սարգսյան փողոցից՝ Շահումյան հրապարակից։

ժամը 1900-2000ՀՀ Նախագահի նստավայր – Մ.Բաղրամյան պողոտա – Ֆրանսիայի հրապարակ – Մ.Մաշտոցի պողոտա – «Հաղթանակ» կամուրջ – Ծովակալ Իսակովի պողոտա – Թաիրով համայնք – Փարաքար համայնք։

25.06.2016թ.

ժամը 0800-0900  –  Փարաքար համայնք – Թաիրով համայնք – Ծովակալ Իսակովի պողոտա – «Հաղթանակ» կամուրջ – Աթենքի փողոց – Բրազիլիայի հրապարակ – Ծիծեռնակաբերդի խճուղի – «Մեծ Եղեռնի զոհերի» հուշահամալիր։

ժամը 0920-1000 «Մեծ Եղեռնի զոհերի» հուշահամալիր – Ծիծեռնակաբերդի խճուղի – Բրազիլիայի հրապարակ – Աթենքի փողոց – «Հաղթանակ» կամուրջ – Ծովակալ Իսակովի պողոտա – Թաիրով համայնք – գեներալ Ի.Գասպարյանի փողոց – «Զվարթնոց» միջազգային օդանավակայան։

ժամը 1800-1900  –  «Զվարթնոց» միջազգային օդանավակայան – գեներալ Ի.Գասպարյանի փողոց- Թաիրով համայնք – Ծովակալ Իսակովի պողոտա – «Հաղթանակ» կամուրջ – Մ.Մաշտոցի պողոտա – Ֆրանսիայի հրապարակ – Սայաթ Նովայի պողոտա – Նալբանդյան փողոց – Հանրապետության հրապարակ։

ժամը 1930-2000 –  Հանրապետության հրապարակ – Վ.Սարգսյան փողոց – Շահումյան հրապարակ – Բեյրութի փողոց – Արգիշտիի փողոց – «Հաղթանակ» կամուրջ – Ծովակալ Իսակովի պողոտա – Թաիրով համայնք – Փարաքար համայնք։

ժամը  0900-2100  –  Հանրապետության հրապարակն ամբողջությամբ։ Հետիոտնային տեղաշարժի համար բաց կլինեն Աբովյան, Ամիրյան փողոցներից ու Տիգրան Մեծի պողոտայից մուտքերը դեպի Հանրապետության հրապարակ։

26.06.2016թ.

ժամը 1600-1700 Փարաքար համայնք – Թաիրով համայնք – Ծովակալ Իսակովի պողոտա – Արգիշտիի փողոց – Գր.Լուսավորչի փողոց – Արշակունյաց պողոտա  – Աշխատանքի հրապարակ – Արշակունյաց պողոտա – Նորագավիթ – Արտաշատի խճուղի։

ժամը 1715-1830 Նորագավիթ – Արշակունյաց պողոտա – Աշխատանքի հրապարակ – Արշակունյաց պողոտա – Գր.Լուսավորչի փողոց – Արգիշտիի փողոց – «Հաղթանակ» կամուրջ – Ծովակալ Իսակովի պողոտա – Թաիրով համայնք – գեներալ Ի.Գասպարյանի փողոց – «Զվարթնոց» միջազգային օդանավակայան։

Պատճառվող անհարմարությունների համար հայցում ենք մեր համաքաղաքացիների ներողամտությունը։

Նույն շարքից