Սևանա թերակղզու հանրային լողափի մուտքի մոտակայքում «Վոլկսվագեն» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտի մեջ: Այս մասին ահազանգը փրկարար ծառայություն ստացվել է փետրվարի 14-ին` ժամը 02.55-ին, և նշվել է, որ մեքենան դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Ջրափրկարարներն արգելափակումից դուրս են բերել 34HS239 պետհամարանիշի (վարորդ՝ Յ. Գ.) ավտոմեքենան: