ՆԱՏՕ-ն ուժեղացնում է Ռուսաստանի նկատմամբ իր ագրեսիվ հռետորաբանությունը՝ ստիպելով Մոսկվային պատասխանել: Այս մասին ՌԴ պետդումայում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Մենք դեռ, ինչպես Երկրորդ աշխարհամարտի շեմին էր, դրական պատասխան արձագանք չենք տեսնում: Ընդհակառակը՝ ՆԱՏՕ-ն սաստկացնում է իր ագրեսիվ հռետորաբանությունը և ուժեղացնում է ագրեսիվ գործողությունները Ռուսաստանի սահմանների մոտ: Այս պայմաններում մենք ստիպված ենք հատուկ ուշադրություն դարձնել այն որոշումներին, որոնք ընդունվում են մեր պաշտպանունակությունը բարձրացնելու համար»,-ասել է նա: