Եթե Գերմանիայում Մեծ Բրիտանիայի օրինակով հանրաքվե լիներ Եվրամիությունից դուրս գալու համար, գերմանացիների մեծ մասը դեմ կքվեարկեր դրան: Այս մասին վկայում են Stern ամսագրի կողմից պատվիրված հարցման արդյունքները: Համաձայն արդյունքների, գերմանացիների 79 տոկոսը ցանկանում են իրենց երկիրը տեսնել ԵՄ-ի կազմում, և միայն 17 տոկոսն է կողմ արտահայտվել դուրս գալուն:
Հարցման արդյուքնները ցույց են տվել նաև, որ գերմանացիների մեծ մասը՝ 63 տոկոսը, կափասոսան, եթե հունիսի 23-ին կայանալիք հանրաքվեի ժամանակ բրիտանացիները կողմ արտահայտվեն ԵՄ-ից դուրս գալուն:
Գրեթե այդքան մարդ էլ վստահություն է հայտնել, որ Եվրամիությունը, չնայած գոյություն ունեցող ճգնաժամերին և խնդիրներին, ապագա ունի: