Գլխավոր Քաղաքականություն 

Նախագահները որոշել են հակամարտությունը լուծել փուլային տարբերակով. Մամեդով

analitik.am

Սանկտ Պետերբուրգում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահները կողմ են արտահայտվել ղարաբաղյան հակամարտության փուլային կարգավորմանը: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի ադմինիստրացիայի ղեկավարի տեղակալ Նովրուզ Մամեդովը:

Նա նշել է, որ այդ հանդիպումից հետո շարժ պետք է լինի դեպի խնդրի փուլային կարգավորում:

Մամեդովի խոսքերով փուլային կարգավորման առաջին փուլում Ադրբեջանին պետք է տրվեն նախ 5 շրջանները, ապա՝ երկուսը: Դրանից հետո կլինի սահմանված միջանցք և Արցախի կարգավիճակը:

Նույն շարքից