Հասարակություն 

Լանջիկի տարածաշրջանում մառախուղ է

Մարալիկի տարածաշրջանի Լանջիկի հատվածում փետրվարի 14-ին` ժամը 09:30-ի դրությամբ մառախուղ է:  Սիսիան-Գորիս-Շուռնուխ-Կապան ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է, Նոյեմբերյանում տեղում է թույլ ձյուն, Կապանում` անձրև:


Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մաքրման և մշակման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

Նույն շարքից