Գլխավոր Հասարակություն 

Սէֆիլյանը մեղադրվում է զենք-զինամթերք պահելու մեջ, որը ո՛չ նրա մոտ են հայտնաբերել և ո՛չ էլ նրա տանը. «Ժողովուրդ»

analitik.am

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արաբկիրի և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը երեկ որոշեց Ժիրայր ՍԷֆիլյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել երկամսյա կալանքը: Սէֆիլյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 2-րդ մասով՝ նախնական համաձայնությամբ խմբի անդամների կողմից ապօրինի զենք-զինամթերք պահելը: Այսինքն՝ Սէֆիլյանը մեղադրվում է ինչ-որ զենք-զինամթերք պահելու մեջ, որը ո՛չ նրա մոտ են հայտնաբերել և ո՛չ էլ նրա տանից են հանել: Պարզապես ինչ-որ մարդկանց մոտ հայտնաբերված զենքն իրավապահները կապում են նրա անվան հետ և այդպիսով նրա դեմ գործ սարքում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից