Գլխավոր Հասարակություն 

Պնդում են, թե Սեֆիլյանը հեռուստաաշտարակը գրավելու ծրագրեր է ունեցել. «Հրապարակ»

analitik.am

«Հրապարակ» թերթը գրում է. «Շուրջ մեկ ամիս Հ1-ում հերթապահել են ավտոմատներով զինված ԱԱԾ-ականներ: Ըստ մեր աղբյուրի` «ուժեղացումը» կապված է Սեֆիլյանի գործի հետ:

Հիշեցնենք, որ, ըստ Քննչական կոմիտեի, մայիսի 20-ին տեղի ունեցած ավտովթարի ընթացքում ավտոմեքենաներից մեկում 2 ավտոմատ է հայտնաբերվել, որը վերագրվել է Ժիրայր Սեֆիլյանին, և դրա հիմքով էլ նա ձերբակալվել է: Հաղորդվեց նաև, որ Սեֆիլյանը հեռուստաաշտարակը գրավելու ծրագրեր է ունեցել: Էդ 2 ավտոմատներո՞վ էին գրավելու՝ հարցրինք մեր աղբյուրին։ «Ինչո՞ւ եք զարմանում, Նաիրի Հունանյանենք քանի՞ ավտոմատով էին։ Ծրագիրը հետևյալն է եղել՝ աշտարակին մերձ տարածքում պայթյուն է տեղի ունենում, ական են գցում, բոլորի ուշադրությունը շեղվում է, 2 ավտոմատն իր գործն է անում»»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից