Քաղաքական Միջազգային 

Մեծ Բրիտանիայի ԵՄ-ում մնալ-չմնալու մասին կհայտարարվի վաղը

Այսօր՝ հունիսի 23-ին, Մեծ Բրիտանիայի բնակիչները հանրաքվեի միջոցով իրենց դիրքորոշումն  են արտահայտում Եվրամիության կազմում մնալ-չմնալու մասով: Սպասվում է, որ Ընտրական հանձնաժողովն արդյունքների մասին կհայտնի վաղը հունիսի 24-ին:

Հանրաքվեի դրված է հետևյալ հարցը «Միացյալ Թագավորությունը պետք է մնա՞ ԵՄ-ի կազմում, թե՞ պետք է լքի այն»:

Հանրաքվեին կարող են մասնակցել Մեծ Բրիտանիայում բնակվող բրիտանացիները, իռլանդացիները և Միավորման բնակիչները, ինչպես նաև երկրի սահմաններից դուրս բնակվող բրիտանացիները:

Հանրաքվեն մեկնարկել է այսօր տեղի ժամանակով ժամը 09:00-ին, տեղամասերը փակվելու են 22:00-ին:

Նույն շարքից