Գլխավոր Միջազգային 

Թուրքիան հրաժարվել է ընդունել գերմանացի բարձրաստիճան պաշտոնյային

analitik.am

Թուրքիան հրաժարվել է Ինջիրլիկի ռազմաբազայում ընդունել Գերմանիայի Պաշտպանութան նախարարության պետքարտուղար Ռալֆ Բրաուկզիպեին: Թուրքական իշխանություններն այս պահին հրաժարվում են համաձայնություն տալ նրա այցի մասով: Ինֆորմացիան արդեն հաստատվել է Գերմանիայի ՊՆ-ի կողմից:

Գերմանիայի Պաշտպանության պետքարտուղարը, որը պլանավորել էր Թուրքիան մեկնել պատգամավորական խմբով, չի հրաժարվում այդ  այցի գաղափարից, սակայն այլ մանրամասներ չի հայտնում:

Հավելենք, որ Ինջիրլիկի ռազմաբազայում ծառայում է մոտ 250 գերմանացի զինծառայող:

Նույն շարքից